Լիտվան ՌԴ-ի հետ սահմանին արգելապատնեշ կկառուցի
Լիտվան սկսել է ՌԴ-ի հետ սահմանային ցանկապատի կառուցումը։ Այս մասին գրում է «РиаНовости»-ն:
«Սահմանայինն ցանկապատը մինչև տարեվերջ կկառուցվի: Այն 44.6 մետր երկարություն կունենա»,- հայտնել է Լիտվայի պետական սահմանի պահպանության ծառայությունը։
Ցանկապատի կառուցման աշխատանքների համար անհրաժեշտ 1 մլն 335 հազար եվրոն հատկացվել է Լիտվայի պետբյուջեից:
Աղբյուրը նշում է, որ ՌԴ Կալինինգրադի մարզի պետական սահմանի երկայնքով շուրջ երկու մետր բարձրությամբ մետաղե ցանկապատ է կառուցվում։ Նախատեսվում է այն ավարտել մինչև դեկտեմբերի 20-ը։
Նշվում է, որ մետաղե ցանկապատը կառուցվում է մաքսանենգությունը և ապօրինի միգրացիան կանխելու համար: