Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ի նոր ծրագրերը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը մտադիր է մոդերնիզացնել «Ка-52 «Аллигатор»» ուղղաթիռները՝ հաշվի առնելով Սիրիայում ռազմական փորձը: Այս մասին հայտնել է ռազմական գերատեսչության ղեկավարի տեղակալ Յուրի Բորիսովը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Սիրիայում պրակտիկ աշխատանքից հետո մենք որոշ ցանկություններ ունենք՝ ուղղաթիռների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով դրանք մոդերնիզացնել»,- նշել է Բորիսովը:
Նրա խոսքով՝ այդ ուղղաթիռներն իրենց հրաշալի են դրսևորել Սիրիայում: «Աշխատանքներ են տարվել «Вихрь» նոր հրթիռի հետ, արդյունավետության հարցով շատ լավ արդյունքներ ունենք: Սակայն կատարելությունը սահման չունի, դրա համար մենք ցանկանում ենք ավելի բարելավել դրանք»,- նշել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը: