Մակրոնը Ռուսաստանի հանդեպ խիստ կլինի
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Ուկրաինայի հարցով «խիստ երկխոսություն» վարել Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտնում է «РиаНовости»-ն:
«Ես Ռուսաստանի հետ կունենամ խստապահանջ երկխոսություն: Միաժամանակ անհրաժեշտ է խոսել Ռուսաստանի հետ: Կան շատ միջազգային հարցեր, որոնք չի կարելի կարգավորել առանց Ռուսաստանի հետ խիստ քննարկումների»,- ասել է նա ` խոսելով մայիսի 29-ին Փարիզում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք առաջիկա հանդիպման մասին:
Մակրոնը ավելացրել է, որ Ուկրաինայի հարցի քննարկման համար կցանկանար մոտակա ժամանակներում հրավիրել «նորմանդական ձևաչափ» :