Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի երկկողմանի երթեկությունը վերականգնված է (տեսանյութ)
«Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 1`
Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի 8 կամուրջներին հարող հատվածներում
երթևեկությունն այսօրվանից երկկողմանի բաց է:
Մյուս շինարարական աշխատանքները, կամուրջների ասֆալտապատումն ու
բարեկարգումը կշարունակվեն արդեն բաց երթևեկության պայմաններում:
2016 թ. սեպտեմբերին մեկնարկած կամուրջների ու ուղեանցերի շինարարության
հետևանքով երթեկությունը տեղ-տեղ միակողմանի փակվել էր և կազմակերպվում էր
շրջանցիկ ուղիով: Այսօրվանից վարորդներին պատճառված անհարմարությունները
կավարտվեն:
Երևան-Արտաշատ ճանապարհահատված կատարած վերջին այցի ընթացքում ՀՀ
տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան
Մարտիրոսյանը հանձնարարել էր, շինարարներն էլ պարտավորվել էին մինչև մայիսի
25-ը բացել երկկողմանի երթևեկը:
Վերջին երեք կամուրջների ճանապարհամերձ հատվածներից այսօր հեռացվեցին
նախազգուշացնող նշանները, և երկկողմանի երթեկությունը վերականգնվեց:
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Վարդան Կարապետյանը դիտարկեց նաև կատարվող աշխատանքների որակը, գործնական
դիտողություններ արեց:
Ճանապարհաշինարարները հավաստիացրին, որ աշխատում են առավելագույն
արագությամբ և պայմանագրով նախատեսված ժամկետներում՝ մինչև նոյեմբեր ամիսը,
նոր ուղեանցերի կառուցման, գոյություն ունեցող ուղեանցերի վերակառուցման
շինարարական աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն։
Այլ մանրամասներ՝ տեսանյութում...