Թուրքիայի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն կարևորագույն հարցեր
Մայիսի 22-ին Ստամբուլում տեղի ունենալիք Սևծովյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում սպասվում է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեվի հանդիպումը: Այս մասին գրում է թուրքական «Haberler.com»-ը:
Կողմերը քննարկելու են «Թուրքական հոսք» կոչվող գազատարի կառուցման, ինչպես նաև ռուս-թուրքական տնտեսական հարաբերություններին առնչվող այլ կարևորագույն հարցեր: