Ռուսաստանի «լրտեսը». Քլինթոնին կասկածում են ՌԴ-ի հետ կապեր ունենալու մեջ
Ռուսաստանի հետ «կապեր» ունենալու մեջ ամերիկացիները կասկածում են ոչ միայն գործող նախագահ Դոնալդ Թրամփին, այլև նրա նախկին մրցակից Հիլարի Քլինթոնին:
ԱՄՆ-ի քաղաքացիների կեսից ավելին կարծում է, որ պետք է հետաքննություն անցկացվի քաղաքական գործիչների նկատմամբ: Բացի այդ, հանրապետականների կողմից արդեն հայտարարություններ են հնչում այն մասին, որ Քլինթոնը «Ռուսաստանի լրտեսն է» և ցանկանում է խորտակել Ամերիկան: Այս մասին գրում է «Russia Today»-ը:
Մասնավորապես՝ ԱՄՆ նախկին պետքարտուղարին Աննա Լիթլը կասկածում է Ամերիկան պառակտելու և խորտակելու փորձերի մեջ՝ Կրեմլի առաջադրանքով:
«Հիլարին Ռուսաստանի լրտես է, ով ձգտում է մեր երկիրը պառակտել: Նա քաղաքացիներին հորդորում է չաջակցել օրենքով ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին, իսկ դա Ռուսաստանին թույլ կտա ընդլայներ իր ազդեցությունը»,- նշել է հանրապետական Լիթլը: