Գերագույն Ռադան արգելել է գեորգիևյան ժապավենը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից գեորգիևյան ժապավեն կրելու համար տուգանքներ սահանելու մասին օրենքի նախագիծը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքով՝ Ռադայի այդ որոշումը հակադեմոկրատական է և հակապատմական:
«Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս են Ուկրաինայում հաջորդ տարի նշելու Հաղթանակի օրը և «Անմահների զորագունդ» քայլերթ անցկացնելու»,- գրել է Զախարովան:
Ռադայի որոշման ընդունմանը կողմ է քվեարկել 238 պատգամավոր:
Տուգանքները կտատանվեն 1800-5440 ռուբլու սահմաններում՝ ժապավենը ցուցադրաբար կրելու համար: Օրենքի խախտումը մեկ տարվա ընթացքում երկուսից ավելի անգամ նախատեսում է ավելի խիստ տուգանք կամ վարչական կալանք մինչև 15 օրվա ժամկետներում: