Մեծ Բրիտանիան կարող է չեղյալ համարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը. Չիժով
Միացյալ Թագավորությունը հնարավոր է հրաժարվի մասնակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց: Այս մասին գրում է «РИА Новости»-ին՝ հղում տալով ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովի տարածած հաղորդագրությանը:
«Ես հույս ունեմ, որ պատժամիջոցներ կիրառելու հարցը կարող է լուծվել»,-ասել է Չիժովը:
Ըստ նրա բանակցային գործընթացը և դրա հետևանքները կազդեն Ռուսաստանի վրա, սակայն անուղղակի կլինի այդ ազդեցությունը:
Դիվանագետը հիշեցրել է, որ դուրս գալով ԵՄ-ից Բրիտանիան այլևս պարտավորություն չի ունենա պահպանել ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրերը, ինչպես նաև կիրառել սահմանված պատժամիջոցները: