Հայկական օրգանական արտադրանքը կտեղակայվի ԱՄԷ-ում
Հայաստանում օրգանական և բնական միրգ-բանջարեղենից պատրաստված պահածոներով, մուրաբաներով և հյութերով բարձված բեռնատարն ուղևորվել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 5 աստղանի հյուրանոցներին մատակարարելու համար։
Արաբական կողմը արդեն 15 կոնտեյներ հայկական օրգանական և բնական արտադրանք է պատվիրել։
Արտահանվող արտադրանքի գինը և որակը համապատասխանում է արաբական շուկայի ստանդարտներին:
Հայկական արտադրանքն արաբական երկրների հյուրանոցներում կտարածվի NOHF (Natural organic healthy food- բնական, օրգանական, առողջ սնունդ) մակնշմամբ:
Տնտեսական անցուդարձ. Ֆեյսբուք: