Ինչպե՞ս էր աշխատանքի վերցնում Սթիվ Ջոբսը
Աշխատակիցներ ընդունելու գործընթացը Ջոբսն իր խիստ վերահսկողության տակ էր պահում: Նպատակն էր ներգրավել մարդկանց, ովքեր ստեղծագործ են,ահավոր խելացի ու թեթև ըմբոստ:
Ինչպես միշտ, Ջոբսը տալիս էր արտասովոր հարցերը` պարզելու, թե դիմորդը որքանով է լավ կողմնորոշվում անսպասելի իրավիճակներում: Մի օր, Ջոբսը գործընկերների` Հերցֆելդի ու Սմիթի հետ, ծրագրային բաժնի մենեջերի թեկնածուի հետ հարցազրույց էին անցկացնում, որը հենց մտնելուն պես պարզ էր դարձել, չափազանց չափած-ձևած ու պահպանողական է «ակվարիումի» միջի վարպետների հետ լեզու գտնելու համար: Ջոբսը սկսել էր անողոք խաղալ նրա հոգու հետ.
«Քանի՞ տարեկան էիք, երբ զրկվեցիք կուսությունից»,- հարցրեց նա.
Իրար խառնված հավակնորդը թե` ի՞նչ ասացիք:
«Կո՞ւյս եք»,- հարցրել էր Ջոբսը
Մտահոգ հավակնորդը նստել էր, Ջոբսն էլ`թեման փոխել.
«Քանի՞ անգամ եք LSD ընդունել»:
Հերցֆելդը հիշել է` «խեղճ մարդը բոլոր հնարավոր երանգներով կարմրում էր, ես էլ փորձեցի փոխել թեման և զուտ տեխնիկական հարց տվեցի»: Բայց երբ հավակնորդը մռթմռթացել էր իր պատասխանը, Ջոբսը մեջ էր ընկել.
-Ծիվ-ծիվ-ծիվ, - ասել էր նա` փռթկալ տալով Սմիթին ու Հերցֆելդին:
-Ինձ թվում է` ես չեմ համապատասխանում,- ասել էր խեղճ մարդը` վեր կենալով, որ գնա:
Իր ամբողջ անտանելի պահվածքով հանդերձ` Ջոբսը թիմին թիմային ոգի հաղորդելու ունակություն ուներ:Մարդկանց կոտրելուց հետո ձև գտնում էր` նրանց ոտքի բարձրացնելու:
Գագո Ապրեսյան. Ֆեյսբուք