Այսօր Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձն է
Շնորհավորում են աշխարհասփյուռ հայությանը մեր նորագույն պատմության ամենակարևոր ձեռբերումներից մեկի՝Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի կապակցությամբ:
Դա հայոց հաղթական ուժի ամենապայծառ էջերից է: 25 տարի առաջ այս օրը, ժամը 2.30 րոպեին հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի 3800 հոգանոց ջոկատը սկսեց «Հարսանիք լեռներում» ռազմական օպերացիան,որն ավարտվեց մայիսի 9-ին հայկական զինուժի փայլուն հաղթանակով:
Արցախի «գոհար» Շուշին,որը գտնվում էր քոչվոր ազերի-թուրքերի ձեռքում երկար ժամանակ է մահ ու սարսափ էր սփռում հարևան հայկական գյուղերի և Արցախի մայրաքաղաք Ստեփանակարերտի վրա: Նրա ազատագրումը մեծ նշանակություն ուներ հայկական երկրորդ պետության գոյության համար: Ու այդ բարդ խնդրի լուծումը փայլուն կատարեցին մեր զինվորականները,որոնց անունները ոսկե տառերով է գրվել մեր նորագույն պատմության մեջ:
Հատկապես մեծ հաճույք եմ ստանում այս ժամերին ադրբեջանական մամուլն ընթերցելիս: Ալիևյան ԶԼՄ-ների ողբը,սուգը և վնգստոցը՝ կապված «ադրբեջանական Շուշայի» կորստի հետ, միշտ պետք է սառը ցնցուղ լինի բռնապետ Ալիևի համար և հիշեցնի վերջինիս,թե ինչ անփառունակ վերջ ունեցավ նրա նախկին «կոլեգան» ՝Այազ Մութալիբովը,ում հրամանով ռմբակոծվում էին հայկական բնակավայրերը:
Հ.Գ.Ապրիլյան կարճատև պատերազմը բացահայտեց այն,որ «Հարսանիք լեռներում» օպերացիայի հերոս մասնակիցներին (հատուկ որևէ մեկի անունը չեն նշում,քանի որ բոլորն են հերոս) եկել է փոխարինելու ոչ պակաս հերոսների մի նոր սերունդ:
Փա՛ռք Հայոց Բանակին
Գագիկ Համբարյան.ֆեյսբուք: