Հայ-ռուսական միացյալ զինվորական գունդը գործելու է հայկական զորքերի հրամանատարության ներքո
Հայ-ռուսական միացյալ զինվորական գունդը ռազմական գործողությունների ժամանակ գործելու է հայկական զորքերի հրամանատարության ներքո։ Այս մասին երեկ հայտարարել է այդ զորամիավորման հրամանատար, գեներալ -մայոր Անդրանիկ Մակարյանը։ Այս հարցը բավականին երկար ժամանակ անհանգսատացնում է ոչ միայն լրատվամիջոցներին,այլև հայ հանրությանը,հատկապես ապրիլյան պատերազմի ավարտից հետո,երբ Ռուսաստանը հանդիսանալով Հայաստանի ռամական դաշնակից,բավականին,մեղմ ասած իներտ դրսևորում ցուցաբերեց Հայաստանի նկատմամբ։Եվ ուրեմն, արձանագրենք,որ անկախ մեր ունեցած վերաբերմուքից, հայ -ռուսական զորամիավորման առիթով ամենաբարձր մակարդակով հայտարարություն է արվում։ Ընդ որում,Մակարյանը հայտարարեց նաև,որ խոսքը գնում է տարածաշրջանում Հայաստանին վտանգ սպառնալու դեպքում այդ զորքի գործողությունների վերաբերյալ։ Այսինքն՝ եթե Հայաստանին վտանգ սպառնա նաև Թուրքիայից,ապա անհրաժեշտության պարագայում զորամիավորումը դիամգրավելու է նաև այդ մարտահրավերին։
Զորամիավորումըհ ստեղծվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի ու հայկական ստորաբաժանումների հիման վրա։ Մարտական գործողությունների ժամանակ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահները իրենք են որոշելու գործողությունների օրակարգն ու հիմնական ուղղղությունները,սակայն Մակարյանը վստահեցրեց,որ երկու երկների նախագահների ստորագրությամբ հայ-ռուսական միացյալ զոքրը մասնակցելու է հենց Հայաստանին սպառնացող վտանգների դիմագրավման գործում։ Անշուշտ ռուսներն ազատ են իրենց որոշումներում ու դա չի նշանակում,որ ռուսկաան ռազամաբազան չի կարող այլ մարտական գործողությունների ևս մասնակցել, օրինակի մի ուրիշ՝ այլ երկրում,որտեղ Ռուսասստանը ռազմական գործողությւունների է մասնակցում՝ օրինակ ասենք Սիրիայում կամ Ուկրաինայում։ Ի դեպ, դա վերաբերվում է միայն ռուսական կողմին,իսկ միացյալ խմբավորումը գործելու է միայն Հայաստանին անմիջական վտանգի սպառնալիքի դեպքում։ Մակարյանը նաև վստահություն հայտնեց,որ Յուրի Խաչատարուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելը Հայաստանին կարող է էական դիվիդենտներ բերել,քանի որ վերջինս փորձառու է սպա է ու մեծ հեղինակություն ունի մասնավորպաես ԱՊՀ-ում:
Կարեն Համբարձումյան.ֆեյսբուք: