Ռադիոյի մոգական ուժը ցավոք հաճախ ի վնաս մարդկության է օգտագործվել
Համեմատության մեջ ռադիոն հաստատ շահեկան դիրքերում է մտքի ազատության խթանման, երևակայության զարգացման առումով:
Ռադիոյի այս մոգական ուժը ցավոք հաճախ ի վնաս մարդկության է օգտագործվել և ռադիոյի պատմությունը գրանցել է սարաֆանական, ռուանդայի ռադիոյի տեսակներ, որոնք սահմանափակել են մարդու ինքնուրույնությունը, բորբոքել անհարկի երևակայություն և մղել հանցագործությունների:
Պետության կողմից ռադիոյի հնարավորությունների օգտագործման ամենափայլուն հաղթանակը ասելիքի հիշվելու, մնալու կարևորությունն է: Զարմանալի է, երբ Խորհրդային Միության երրորդ սերունդը առանց մեկ անգամ ռադիոյով լսելու, ճշգրիտ Լևիտանի տոնայնությամբ արտաբերում էր «ГОВОРИТ МОСКВА» նախադասությունը: Այն դարձել էր թևավոր խոսք ու լեզվամտածողության անբաժանելի բաղադրիչ:
Հարգանքի են արժանի ռադիոյի սկզբնական անհրաժեշտությունն ամեն օր իրենց աշխատանքով ամրապնդող և զարգացնող մասնագետները, մարդիկ, որոնց անգամ այսօր էլ հաջողվում է խորհրդավորություն, հետաքրքրություն և գույներ հաղորդել:
Շնորհավորում եմ հավաքական իմաստով ռադիոյի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ, Ձեր աշխատանքը մարզում է ռադիոլսողի միտքը, տրամադրություն և ոգևորություն հաղորդում, միշտ եղեք ձեր բարի գործի վարպետը:
Հովհաննես Մանուկյան. ֆեյսբուք: