Ինչի կարելի՞ էր. Մարուքյանը գաղտնի քվեարկությունից հետո
Քաղաքապետի պաշտոնի համար պայքարը, ինչ խոսք չափազանց կարևոր գործընթաց է, սակայն կան նրբություններ, որոնք պետք է անպայման հաշվի առնել: Նիկոլ Փաշինյանենք քաղաքական պայքարի երկրորդ ռաունդում են, պայքարում են քաղաքապետի պաշտոնի համար, վեր են հանում քաղաքի խնդիրները, ներկայացնում են իրենց ծրագրերը և այլն: Սա իհարկե հաճելի է, բայց մի բան կա որ մտածելու տեղ է տալիս:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ինչպես գիտենք բաց դարպասներին ծուռ հարվածելու մասնագետ է: Վանաձորի քաղաքապետի ընտրությունների գաղտնի քվերակությունից առաջ 33 ավագանիներից 18-ը նախնական պայմանավորվածության համաձայն պետք է քվեարկեին Մարուքյանի եղբոր օգտին, սակայն ընտրությունների օրը «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիմին թողեցին շիվար, քանի որ 19 քվեով քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ի թեկնածուն:
Պարոն Փաշինյան զգուշացեք և Աստված կանչեք, որ բանը չհասնի ավագանու անդամների միջոցով քաղաքապետ ընտրելուն: Մարուքյանենք կարծում եմ տեղյակ չեն, որ ընդդիմության օգտին էլ կարող են քվեարկել: Առհասարակ Մարուքյանենց պատմությունը նման է Կարգին Մուլտերի սկեչին, որ ասում է. «Ինչի կարելի՞ էր»:
Մելս Թովմասյան. Ֆեյսբուք: