Մերկելի «երկկողմանի» հայտարարությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին: Այս մասին գրում է «Russia Today»-ը:
Իր ուղերձում ԳԴՀ կանցլերը նշել է, որ ՆԱՏՕ-ում պետք է պատրաստ լինեն ցույց տալ իրենց ունակությունները պաշտպանության ոլորտում: Մերկելի ուղերձի տեսագրությունը հրապարակվել է ԳԴՀ կառավարության կայքում:
«Ես ենթադրում եմ, որ մենք պետք է հետևենք երկկողմանի մոտեցմանը: Մի կողից, ցույց տալ ուժ, սակայն մյուս կողմից՝ ցույց տալ մեր պատրաստակամությունը երկխոսության համար»,- նշել է ԳԴՀ կանցլերը:
Ավելի վաղ Անգելա Մերկելը հայտնել էր, որ ԳԴՀ-ն ու Ռուսաստանը կարող են էլ ավելի սերտորեն համագործակցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: