Թուրքական դատարանի որոշմամբ «Wikipedia»-ի արգելափակումը մնում է ուժի մեջ
Թուրքիայի դատարանը մերժել է «Wikimedia Foundation» կազմակերպության բողոքարկումը և հրաժարվել է չեղարկել «Wikipedia»-ի արգելափակումը երկրում: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն` հղում տալով թուրքական ԶԼՄ-ներին:
Թուրքական պարբերականի տվյալներով` բողոքարկման մեջ նշվում էր, որ «Wikipedia»-ի արգելափակումը «խոչընդոտում է խոսքի ազատությանը»:
Թուրքիայի իշխանությունները նաև կարծում են, որ «ահաբեկչության դեմ պայքարում ներդրում ունենալու փոխարեն «Վիկիպեդիան» դարձել է Թուրքիայի պատկերը միջազգային ասպարեզում սևացնելուն ուղղված արշավի մի մասը»:
Հիշեցնենք, որ «Վիկիպեդիան» երկրի տարածքում արգելափակվել է ապրիլի 29-ին:
Թուրքական դատարանը հրաժարվել է չեղարկել «Վիկիպեդիայի» արգելափակումը: