Reflex խմբի երգչուհու միջնեմատը կտրվել է օդափոխիչի պատճառով
33-ամյա երգչուհին՝ Reflex խմբի մենակատար Ալյոնա Տորգանովան շպարման սենյակում քնել է՝ ձեռքին բռնած միացրած օդափոխիչը, ինչն էլ կտրել է նրա աջ ձեռքի միջնեմատը:
Չսպասելով շտապ օգնության աշխատակիցների գալուն՝ Ալյոնան տեղափոխվել է հիվանդանոց և պահանջել բժիշկներին կարել իր մատը:
Սակայն բժիշկները չեն կարողացել օգնել երգչուհուն, քանի որ այդ հիվանդանոցում պրոֆեսիոնալ մասնագետ չի եղել. երգչուհուն տեղափոխել են այլ հիվանդանոց. հիվանդին ցուցաբերելով համապատասխան օգնություն՝ տուն են ուղարկել:
-Ամեն ինչ լավ կլինի. ձեռքս դեռ ցավում է, սակայն կարևորն այն է, որ բժիշկները կարեցին,- ասել է Ալյոնան լրագրողներին: