Թե ինչ եղավ Ալ Քաիդայի հետ Բեն Լադենի սպանությունից հետո
6 տարի առաջ այս օրն ամերիկյան հատուկջոկատայինների գործողությունների արդյունքում Պակիստանի Աբոտաբատ քաղաքի իր առանձնատանը սպանվեց Ալ Քաիդայի առաջնորդ Ուսամա բեն Լադենը:
Մի քանի մտքեր՝ թե ինչ եղավ Ալ Քաիդայի հետ Բեն Լադենի սպանությունից հետո՝
1. Բեն Լադենին փոխարինեց Այման ազ-Զաուահիրին, ով ղեկավարում է կառույցը մինչ օրս:
2. Ալ Քաիդայի ճյուղավորումները (Ալ Քաիդան Մաղրիբում, Ալ Քաիդան Արաբական թերակղզում, Ալ Քաիդան Իրաքում, Ալ Քաիդան Հնդկաստանում և ալ-Շաբաբ) վերահաստատեցին հավատարմության երդումն Ալ Քաիդայի ղեկավար շրջանակին:
3. Արևմուտքում Ալ Քաիդան վերջին հնչեղ ահաբեկչական բռնարարքը 2015 թ. հունվարին Շառլի Էբդոյի խմբագրատան վրա հարձակումն էր:
4. Սիրիայում ձևավորվել է Ալ Քաիդայի ամենամեծ ճյուղավորումը՝ Ջաբհաթ ալ-Նուսրա-ն:
Սարգիս Գրիգորյան. Ֆեյսբուք: