Հանքարդյունաբերության 13,8 %-անոց տրոֆեյը
Ուսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի արդյունաբերության ամենախոշոր ճյուղը դեռևս շարունակում է մնալ հանքարդյունաբերությունը: Այս տարվա առաջին երեք ամիսներին հանքարդյունաբերության ծավալները աճել են 13,8 տոկոսով՝ կազմելով 361 մլն դոլար:
Վերը նշված ճյուղի առաջընթացին նպաստել է մետաղների միջազգային գների աճը: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի արտադրությանը, ապա այստեղ աճը կազմել է 6,9 տոկոս: Դրական ցուցանիշներ են առկա նաև ջրամատակարարման, կողուղու, թափոնների կառավարման և վերամշակման ենթաճյուղում, որտեղ արձանագրվել է 8,8 տոկոս աճ:
Մարինա Ներսեսյան. Ֆեյսբուք: