Սոլովյովին համացանցում ծաղրել են
Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին նկատել են Նյու Յորքում: Լրագրողին, ով հաճախ է քննադատում արևմտյան երկրներին և քաղաքական գործիչներին, ծաղրել են համացանում: Այս մասին գրում է Дни.ру-ն:
Նյու Յորք այցի մասին լուրին, որի մասին հայտնել է համացանցի օգտատերերից մեկը, օպերատիվ կերպով արձագանքել է ավիատոմսերի «Aviasales» ռուսական որոնողական համակարգը: «Երևակայական հակառակորդի թիկունքում՝ ընդամենը 12 028 ռուբլով Մոսկվայից»,- նշվում է ընկերության գովազդային կարգախոսում:
Երգիծական գրառումը գրավել է համացանցի օգտատերերին: «Երկակի լրտե՞ս է, ինչ է»,- մեկնաբանել է ընթերցողներից մեկը:
Սոլովյովի միկրոբլոգում ԱՄՆ այցի մասին ոչինչ չկա գրված: Սակայն նրա էջում հեգնական գրառում է հրապարակվել. «Սոցկայքերի շնորհիվ՝ ես իմացա, որ ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքացիություն ունեմ, երեխաներս՝ էստոնական քաղաքացիություն, և ապրում են Անգլիայում»,- գրել է նա: