Ոսկու արտահանման «double» աճի սպասումով
Ադամանդագործների և ոսկեգործների համար պետությունը պատրաստել է բարեփոխումների փաթեթ:
Այն իր մեջ ներառում է լիցենզավորման փոխարինումը ծանուցումով, ինչպես նաև ներմուծման և արտահանման ժամանակ անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը միայն մեկ պետական կառույցի:
Դա ոչ միայն կնպաստի գործընթացի պարզեցմանը, այլ նաև զգալիորեն կկրճատի պետական աշխատողի և տնտեսվարողի միջև շփումը: Վերջնական նպատակը մեկ պատուհանն է, որը խթան է հանդիսանալու արտասահմանյան ներդրումների ավելացման համար:
Վերը նշված երկու ճյուղերը իրենց հերթին շարունակում են դրական արդյունքներ գրանցել: Եթե 2015 թվականին ադամանդի և ոսկու արտահանումը կազմում էր 35 մլն. դոլար, ապա 2016-ին այ հասավ 75-ի, իսկ այս տարվա համար մասնագետները կանխատեսում են 150 մլն. դոլարի արտահանում:
Մարինա Ներսիսյան. Ֆեյսբուք