Ֆրանսիայում մի գիշերում 200 մեքենայի անիվ են վնասել
Ֆրանսիական Բորդո քաղաքում 200 մենքենայի անվ են վնասել մայիսի 1-ի գիշերը: Այս մասին գրում է «Lenta.ru-»ն` հղում տալով «France Bleu» ռադիոալիքին:
Ոստիկանական բաժանմունք են դիմել տասնյակ մեքենայի վարորդներ նույնակերպ բողոքներով` վնասված անիվներ: Դիմումների ընդհանուր թիվը հասել է մոտավորեպես 200-ի:
Հանցագործները, ամենայն հավանականությամբ օգտագործել են դանակ, քանի որ մեքենաների վրա արված կտրվածքները մեկ սմ երկարություն ունեին:
Ֆրանսիայի Բորդո քաղաքում սա մեքենաների առաջին մասսայական վնասումը չէ: Անցյալ տարվա դեկտեմբեր ամսին գյուղերից մեկում մասսայաբար վնասվել էր 48 մեքենա: Չարագործներին գտնել այդպես էլ չհաջողվեց: