928 միլիոն 871 հազար դրամ՝ սահմանամերձ գյուղերին
Պետությունը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել սահմանամերձ գյուղերի խնդիրները:
Գործադիր մարմնի կողմից որպես աջակցություն 928 մլն 871 հազար դրամ է հատկացվել մի շարք մարզերի սահմանամերձ գյուղերին:
Տրամադրված գումարը նախատեսված է բնակիչների կողմից ողջ տարվա սպառվելիք էլեկտրաէներգիայի, գազի և ջրի վարձերը վճարելու համար:
Աջակցությունից կօգտվեն Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի ընդանուր 25 սահմանամերձ գյուղերի բնակիչներ:
Սեդա Ադամյան. Ֆեյսբուք: