Վարչապետին, Առողջապահության նախարարին որ խնդրենք, տեսնե՞ս մի 5 րոպեով չեն պառկի սրա վրա
Այս մահճակալը առողջապահական համակարգի նողկալի կերպարանքն է, նկարագիրը: Էս իշխանությունները որ հրամցնում են, թե պետպատվեր ու եսիմինչ, սա´ է պետպատվերը, սրան են արժանանում հնարավորություններ չունեցող, թոշակ նպաստ ստացող կամ հաշմանդամություն ունեցող քաղաքացիները:
Չես ուզում, չես հարմարվում` վճարիր: Չես կարող, ուրեմն «վայելիր»:
Մենակ մի քիչ զգույշ, որ տակիցդ չփախնի:
Հ.Գ. Վարչապետին, Առողջապահության նախարարին որ խնդրենք, տեսնե՞ս մի 5 րոպեով չեն պառկի սրա վրա, տեսնենք իրենց կոմֆորտնի կզգան:
Արմենուհի Վարդանյան. Ֆեյսբուք: