Թուրքիայի օրվա նորությունը
Ավտորիտար և հատկապես ամբողջատիրական վարչակարգերում պետական ապարատի գլխավոր խնդիրներից է կառավարել ու սահմանել տվյալ հասարակության կոլեկտիվ հիշողությունն ու անցյալը։ Դա հնարավորություն է տալիս արագ ստեղծել և վերահաստատել սեփական օրակարգը։ Հենց դա է այսօր աստիճանաբար տեղի ունենում Թուրքիայում։
Երեկ հայտնի դարձավ, որ Արտակարգ իրավիճակի ռեժիմի շրջանակներում պետությունը հրամանագրել է արգելափակել վերջին շրջանում փակված թերթերի և ամսագրերի՝ ազգային գրադարանում պահվող արխիվը։
Վարուժան Գեղամյան. Ֆեյսբուք