Ադրբեջանի ԶՈՒ առաջին բանակային կորպուսի զորամասում ժամկետային զինծառայող է մահացել
Ադրբեջանի զինված ուժերի առաջին բանակային կորպուսի զորամասում ժամկետային զինծառայող է մահացել: Ընդդիմադիր «Meydan.tv»-ի տեղեկության համաձայն՝ Թարթառում տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող, Սաբրիաբադի շրջանի Քուրքենդի գյուղի բնակիչ, 1998 թվականին ծնված Զեյնալ Ալեքբերովը մահացել է ծառայողական պարտականությունները կատարելիս: Զինծառայողը հուղարկավորվել է ապրիլի 30-ին. ամենայն հավանականությամբ մահացել է (սպանվել է) ապրիլի 29-ին:
Զինվորի մահվան հանգամանքների մասին պաշտոնական աղբյուրները լռում են: Քուրքենիդիի գյուղապետարանի ներկայացուցիչը «Meydan.tv»-ին հայտնել է, որ Զ. Ալեքբերովը ԶՈւ էր զորակոչվել այս տարվա հունվարին:
Աշոտ Մովիսսյան.ֆեյսբուք: