Հայաստանը դիտարկվում է որպես միջոց Թուրքիայի վրա ազդելու համար
Սիրիայում Ամերիկան ու Ռուսաստանը միացյալ գործողություններ են սկսել ընդդեմ Թուրքիայի` փակում են Սիրիայի և Թուրքիայի միջև սահմանը, որպեսզի թույլ չտան գործողություններ սկսել Սիրիայի քրդերի դեմ:
Պատահական չէր նաև Թրամփի ապրիլի 24 ուղերձը, որտեղ արդեն խոսք էր գնում հայերի պատմական հայրենիքի ու յուրահատուկ քաղաքակրթություն ունենալու մասին: Դա Թուրքիային ուղղված զգուշացում էր:
Հնդկաստանի փոխնագահի այցելության նպատակը Հայաստան այդպես էլ անհասկանալի մնաց, եթե իհարկե դա չհամարենք խորհրդանշական ակտ, որով Թուրքիային հասկացնում էին, որ դժգոհ են Պակիստանի հետ ունեցած ռազմավարական հարաբերություններով և գուցե Հնդկաստանի փոխնախագահի այցելության հիմնական նպատակը Եղեռնի զոհերի հուշահամալիր այցելությունն էր:
Չի բացառվում, որ շուտով Մոնտենեգրոյի խորհրդարանում էլ սկսեն քննարկել Ցեղասպանության ճանաչելու հարցը, եթե թուրքերը փորձեն սատարել այդտեղի ալբանացիների երկրի ֆեդերալիզացիայի ջանքերին:
Փաստորեն Հայաստանը դիտարկվում է որպես միջոց Թուրքիայի վրա ազդելու համար, այլ սուբյեկտայնություն մենք դեռ ձեռք չենք բերել:
Ստեփան Դանիելյան. Ֆեյսբուք: