Մայիսի 1-ը առաջին աշխատավարձը հիշելու օր չէ
Մայիսի 1-ը առաջին աշխատավարձը հիշելու օր չէ, այսօր պետք է հիշենք, որ Հայաստանում
-Չկան աշխատող արհմիություններ
- Աշխատավորների իրավունքները խախտվում են ֆեոդալական և կապիտալիստական համակարգերի աննորմալ սիմբիոզի պատճառով
- Քաղաքական դաշտում չկան ձախ, սոցիալիստական ուժեր, որոնք այդպիսին են ոչ թղթի, այլ ռեալ գործի հիման վրա
- Մարդկանց մեծամասնությունը շփոթում է սոցիալիզմը բոլշևիզմի հետ - համ դրական, համ բացասական տեսանկյունից
- Երկրում չկա քաղաքական գաղափարախոսությունների մրցակցություն, որպես հետևանք զարգանում է ամենավայրենի կապիտալիզմը իր բոլոր դուստր երևույթներով․ կոռուպցիայով, օլիգարխիկ համակարգով, տնտեսության և քաղաքականության անառողջ սերտաճմամբ և այլն
-Եվ այլն
Սամվել Մարտիրոսյան. Ֆեյսբուք