Արևային ջրատաքացուցիչներ՝ Արմավիրի Լեռնամերձ համայնքի 80 ընտանիքի
Արևային էներգիայի արտադրությունը շարունակում է մնալ պետության ուշադրության ներքո: Վերջին շրջանում հատկապես մեծ թվով ծրագրեր են իրականացվում համայնքներում: Օրինակ՝ վերջերս Արմավիրի Լեռնամերձ համայնքում իրականացվեց ծրագիր, որով ամբողջությամբ գյուղի կենցաղի համար անհրաժեշտ ջրի տաքացումն ապահովվել է արևային ջրատաքացուցիչներով:
Գյուղի մոտ 80 տների տանիքներին տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, դրանից բացի, 25-ի վրա էլ տեղադրվել են նաև արևային ֆոտովոլտային համակարգեր: Բնակիչներին տրամադրվել են էներգախնայող լեդ լամպեր: Այսինքն՝ գյուղը դարձել է էներգախնայող, արևային էներգիան այսուհետ գյուղացիների համար անվճար է: Ընդհանուր ներդրման ծավալը կազմել է շուրջ 40 մլն դրամ:
Տնտեսական անկյուն.ֆեյսբուք: