Ուկրաինան վերանորոգում է ադրբեջանական «ՄԻԳ-29» կործանիչները
Ուկրաինայում՝ Լվովի պետական ավիացիոն վերանորոգման գործարանում կապիտալ վերանորոգվում են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի «ՄԻԳ-29» կործանիչները ։
Այդ նպատակով այնտեղ են տեղափոխվել 12 ինքնաթիռ։ Ուկրաինական կողմը հայտնել է, որ նշված գործարանում վերանորոգվում են միայն Ադրբեջանի,Ղազախստանի և Լեհաստանի ռազմաօդային ուժերի կործանիչները, իսկ մեկ ինքնաթիռի վերանորոգման ժամկետը կազմում է 7-ից 9 ամիս։
«Ուկրաինական մոդեռնիզաիայի» դառը հետևանքները ադրբեջանական զինված ուժերը մի անգամ տեսել է արդեն ՝ երբ 2008թ հունվարի 29-ին, տեխնիկական անսարքության պատճառով կործանվել է 2006-2007թթ Ուկրաինայից ձեռք բերված և նույն Լվովի գործարանում կապիտալ վերանորոգում անցած 16 միավոր «ՄԻԳ-29» կործանիչներից մեկը, որի հետևանքով զոհվել են 2 օդաչուները (Ֆահրեդին Ասկերով և Աֆղան Ասլանով )։
Այդ վթարից հետո, «ՄիԳ» ռուսական ինքնաթիռաշինարարական կորպորացիան մի քանի անգամ զգուշացրել է Ադրբեջանին, որ ողբերգական պատահարներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է այդ մոդելի կործանիչների կապիտալ վերանորոգումը իրականացնել միայն իրենց ընկերության գործարաններում, սակայն սոցիալական ծանր պայմաններում գտնվող Ադրբեջանը կրկին ընտրեց էժան ու անորակ ուղին՝ վտանգի տակ դնելով առանց այն էլ ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող ավիացիայի ճակատագիրը։
Արցախ Արմենիա.ֆեյսբուք: