Թուրքիայի պատմության մեջ բացառիկ խուզարկություններ և ձերբակալություններ են եղել
Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ տեղի են ունեցել իր մասշտաբներով բացառիկ համապետական խուզարկություններ և ձերբակալություններ: Ապրիլի 29-ի վաղ առավոտից սկսած «Huzur Turkiye - 5» (Խաղաղություն Թուրքիա-5) անունը կրող միջոցառման շրջանականերում 24 ժամվա ընթացքում խուզարկվել է ավելի քան 633 772 մարդ, ձերբակալվել է 1 628 մարդ:
Այս գործողությանը մասնակից են եղել անվտանգության ուժերը, ժանդարմերիան, ոստիկանական ուժերը: Թե անձնակազմի քանի անդամ է ներգրավված եղել այս գործողությանը, չի հայտնվում: Բոլոր խուզարկվողներն ու ձերբակալվածները կասկածվում կամ մեղադրվում են անօրինական զենք, զինամթերք, թմրանյութ պահելու և իրացնելու մեջ:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք: