10 արևային կայան՝ մինչև 2018 թ.
2016 թվականին Քարքարի երկրաջերմային տեղանքում
իրականացվեցին հորատման աշխատանքներ: Սպասվում է, որ 2017թ-ի ընթացքում կիրականացվեն խորհրդակցություններ հնարավոր ներդրողների հետ՝ ևս մեկ հորատանցքի կարիքի վերաբերյալ:
Սպասվում է, որ ծրագրի մրցույցը կիարականացվի 2018թ. վերջին, որի բարեհաջող ավարտի դեպքում կկառուցվի մոտ 30 ՄՎտ հզորությամբ կայան:
Դեռևս նախորդ տարվա նոյեմբերին մինչև 1 ՄՎտ հզորության արևային կայանների համար սահմանված սակագինը խթան հանդիսացավ ոլորտի ակտիվության բարձրացման համար: Ներկայումս մի քանի կայաններ գտնվում են կառուցման փուլում: Սպասվում է, որ մինչև 2018 թվականը Հայաստանը կունենա 10 այդտեսակ կայան:
Անի Սանոսյան. Ֆեյսբուք: