Բաղանիսը՝ այս գիշեր խոշոր տրամաչափի գնդացիրներից խոցվելուց հետո (լուսանկարներ)
Այս գիշեր Բաղանիսում կրկին անհանգիստ վիճակ էր: Թշնամին խոշոր տրամաչափի գնդացիրներից խոցեց Բաղանիսը: Մեկժամյա անդադար կրակոցի հետևանքով վնասվել են առանձնատների պատեր:
Այն, որ մարդիկ դիմանում են, այն, որ ուժ կա մարդկանց մեջ, դա այլ է, իսկ ինչ մնում է կրակելուն ,ապա դա նորություն չէ բաղանիսցիների համար, ես կասեի գյուղի սկզբնամասում և կենտրոնում ապրողների համար: Բաղանիսը միշտ էլ թիրախ է հանդիսացել:
Չմոռանանք ,որ Բաղանիսը միջպետական ճանապարհ է սպասարկում: Դա ևս պիտի առիթ հանդիսանար և ՊՆ-ի արձագանքը չուշանար: Եթե թշնամին կարողանար լավ տիրապետել իր ձեռքի տակ գտնվող զենքին, ես պատկերացնում եմ՝ ինչ կլիներ գիշերվա կրակոցի արդյունքում: Մտածել է պետք սահմանին ապրող գյուղացու մասին:
Աննա Սահակյան. Ֆեյսբուք