Լամպերի գործարան՝ Հայաստանում
Ներդրումային դաշտում ակնկալվում է նոր խաղաղացողի մուտք:
Լուսատու արտադրող չեխական ընկերությունը ցանկություն է հայտնել Հայաստանում արտադրել լուսադիոդային լամպեր:
Հիմնումից հետո ընկերության թիրախում կլինեն Հայաստանի քաղաքները և գյուղերը, որից հետո վերջիններս նպատակ ունեն արտահանում կազմակերպելու ԵԱՏՄ երկրներ, ինչպես նաև Իրան:
Ակնկալվում է, որ նոր գործարանը սկզբից կբացի 170 աշխատատեղ, այնուհետև այդ թիվը կհասցնի 400-ի: Ոչ պակաս կարևոր է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը փաստացի կունենա լուսատուների իր արտադրանքը: Հիշեցնենք, որ նախկինում լուսատուներ ներկրվում էին Եվրոպայից և Չինաստանից:
Կարինե Առաքելյան. Ֆեյսբուք