Փոստանջյանի փոքր թերզն ու թարս կապույտի ուրվականը
Զարուհի Փոստանջյանն օր օրի գերազանցում է մառազմի ու պոպուլիզմի բոլոր հնարավոր ռեկորդները: Նախկին ժառանգականը փայլուն կերպով ցույց է տալիս, թե ինչպե՞ս կարելի է լինել քաղաքականության մեջ ու չզբաղվել քաղաքականւթյամբ: Այսօր լրատվականների հետ զրույցում Փոստնաջյանը նշել է, որ իրենց թիրախը Հանրապետական կուսակցությունն է, և իրենք խնդիր ունեն առաջին հերթին Հանրապետականին հեռացնելու:
Փոստանջյանն անկեղծ չէ նախ ինքն իր հետ: Ապրիլի 2-ի ընտրություններից հետո, երբ «Ելք» դաշինքը պատրաստվում էր քաղաքական պայքարի 2-րդ ռաունդին, Փոստանջյանը չցանկացավ միանալ դաշինքին: Կասկածից վեր է՝ որքան ավելանում է ընտրություններին մասնակից ընդդիամդիր ուժերի թիվը, այնքան կիսվում են ընդդիմադիր ձայները: Մյուս կողմից էլ, ծիծաղելի է կարծել, թե Փոստանջյանը չէր գիտակցում այս պարզ ճշմարտությունը:
Այս ամենի ֆոնին ակտուալ է դառնում հետևյալ հարցը. եթե քաղաքային իշխանափոխության հարցը հրատապ էր «Երկիր Ծիրանի» կուսակցության համար, ապա ինչու՞ Փոստանջյանը չփորձեց համագործակցության եզրեր գտնել «Ելք» դաշինքի հետ:
Կարծում եմ, եթե ամեն գնով քաղաքական դաշտում երևալու կամ Երևանի ավագանու շարքերում տեղեր կորզելու անհագ ցանկությունը չլիներ, ապա Փոստանջյանը Փաշինյանից ձայներ չէր փախցնի: Չնայած այս ամենին, ակնհայտ է, որ Փոստանջյանը մտել է խաղի մեջ փոքր խաղաքարտերով ու մայիսի 14-ին թարս կապույտ է լինելու:
Անուշիկ Աբգարյան.ֆեյսբուք: