100 անօթևան ընտանիքի բնակարանամուտը՝ 2017-ին
Անօթևանների խնդիրները գտնվում են պետության օրակարգում: Գործադիր մարմնի կողմից հաստատվել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները:
Ըստ այդմ՝ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում 2008-2016թթ. ընթացքում շահառու է ճանաչվել 5381 ընտանիք, որից լուծվել է 4728 ընտանիքի բնակարանային խնդիրը՝ մոտ 64 մլրդ դրամի հաշվին:
Այս տարի պետությունը կհատկացնի 560.0 մլն դրամ՝ շահառու ճանաչված մոտ 100 ընտանիքի բնակարանային խնդիրները լուծելու համար:
Տնտեսական անկյուն. Ֆեյսբուք