Ինչպես կարող է ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ պատերազմ հրահրել
Կրեմլի հասցեին անհիմն մեղադրանքները բոլոր հնարավոր ճգնաժամերը հրահրելու մեջ մեծացնում են ռուս-ամերիկյան պատերազմի հավանականությունը: Նման տեսակետ է հայտնել «The Nation» ամսագրի վերլուծաբան, պատմաբան, քաղաքագետ Սթիվեն Կոենը:
Վաշինգտոնի կողմից առավել հաճախ են հնչում «բավական կասկածելի գաղափարներ», որոնցից ենթադրվում է, որ Ռուսաստանի դեմ պատերազմը անհրաժեշտություն է: Ընդ որում, որքան շատ են նմանատիպ պնդումներն, այնքան մեծ է պատերազմի սկսման սպառնալիքը, նշում է Կոենը:
Ամերիկյան քաղաքական մեդիա իսթեբլիշմենտը, քաղաքագետի խոսքով, արդարացնում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև լարվածության սրումը՝ Ուկրաինայի ճգնաժամով, Դոնալդ Թրամփի անսպասելի ընտրությամբ, Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ և ամբողջ աշխարհում կիբերհարձակումներով, որոնց հետևում իբրև թե Ռուսաստանն է կանգնած:
«Առանձին և միասին այդ գաղափարները սրացնում են նոր սառը պատերազմի ռազմականացումը և ամերիկյան քաղաքական մեդիա իսթեբլիշմենտում ծնում ռուսաֆոբ վերլուծական գնահատականներ, որոնցում չի բացառվում իրական պատերազմի հավանականությունը»,- նշվում է հոդվածում:
Միևնույն ժամանակ տվյալ մեղադրանքները մինչ այժմ չեն հիմնավորվել իրական ապացույցներով, նշում է Կոենը: Բացի դա, ամերիկյան ԶԼՄ-ները ֆիլտրի կարգավիճակում այլևս չեն գործում, որը թույլ չի տալիս քաղաքական մոտիվներ ղեկավարողին իրական որոշումների վրա ազդեցություն ունենալ:
«Դրա փոխարեն նրանք իրենք են տարածում և քարոզում այդ գաղափարները»,- նշում է Կոենը:
Միայն որոշներն են կոնգրեսում, Թրամփի վարչակարգում և ԶԼՄ-ներում դեմ հանդես գալիս նմանատիպ սադրանքներին:«Իսկ պրովոկացիաները գնալով ավելի են շատանում»,- հավելում է Կոենը: