«Google»-ին հարկադրել են Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի մաս
«Google» ընկերությանը հարկադրել են ղրիմցիներին հասանելի դարձնել «Google Play» հավելվածն ու փնտրման հնարավորությունը: Ըստ ձեռք բերված համաձայնության՝ «Google»-ը ստիպված կլինի Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի մաս: Այս մասին գրում է «Известия»-ն:
Նշվում է նաև, որ համաձայնությունը չիրականացնելու դեպքում ընկերությանը դատական քաշքշուկ սպառնում:
Հայտնի է, որ ՌԴ-ին ուղղված ԱՄՆ պատժամիջոցների հետ կապված «Google» կորպորացիան դադարեցրել էր ղրիմյան թերակղզում մի շարք ծառայությունների հասանելիությունը: