Ոչ՛, հարգելի էրդողան, կողմնորոշվեք
Բոլորս էլ ծանոթ ենք 2017 թվականի ապրիլի 24 ին, թուրքիայի բռնակալ էրդողանի կատարած ցինիկ, կեղծավոր և կեղծ հայտարարությանը :
Այդ ցնդաբանության մեջ մի հատված գրավեց իմ ուշադրությունը.
«Որպես տարածաշրջանի երկու հնագույն հասարակություններ՝ թուրքերն ու հայերը հազար տարի է ուս ուսի տված են ապրում նույն տարածքում, կիսում նույն պատմությունն ու մշակույթը»:
Այստեղ ոչ թե աբսուրդի հարցն է, որ քոչվոր թուրքը իրեն հայի հետ հազար տարի ապրում են ուս ուսի, այլ այն, որ Էրդողանը հայտարարում է հայերի առնվազն հազար տարի այստեղ ապրելը:
Ոչ հարգելի էրդողան, կողմնորոշվեք: Տարիներ շարունակ թուրքերը `օսմանցի և ադրբեջանցի, իրենց հակահայկական քարոզչության մեխ են դարձրել հայերի իբր վերջերս եկած եկվոր լինելը , իսկ դու խառնում ես ինչ պետք է խաբես: Հիմա ձեր սեխանման ուղեղում մենք հազարամյակ ուս ուսի ապրած ենք, թե անմշակույթ եկվոր:
Տիգրան Մկրտչյան.ֆեյսբուք: