«Doing Business 2017». Հայաստանը տարածաշրջանում 2-րդ է
ՀԲ-ի կողմից ներկայացվել է «Doing Business 2017» («Գործարարություն 2017») զեկույցը, որում ընդգրկված 190 պետությունների շարքում Հայաստանը զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը: Մեր երկրի ցուցանիշը 3-րդն է ԱՊՀ երկրների շարքում և 2-րդը՝ տարածաշրջանում:
Օտարերկրյա ներդրողների համար նման զեկույցներն ունեն մեծ կարևորություն և կարող են խթան հանդիսանալ ներդրումներ կատարելու համար:Հենց այդ նպատակով էլ ՀՀ կառավարության ծրագրով 2017-ին նախատեսվում են գնահատվող ցուցանիշների վրա ուղղակի ազդեցություն ունեցող 16 միջոցառումներ:
Էկոնոմիկ զարկերակ. Ֆեյսբուք