Ցեղասպանության զոհերի հիշատակի լավագույն հարգանքն ուժեղ պետությունն է
Ցեղասպանության զոհերի հիշատակի լավագույն հարգանքն ուժեղ պետությունն է, բարձր կենսամակարդակ ունեցող քաղաքացին։ Մեկ բան էլ՝ չեմ ուզենա, որ իմ երեխաները ցեղասպանության մասին իմանան այնպես ինչպես մեր սերունդը՝ ամենուր ողբ, երեխաների ու կանանց սպանության դաժան տեսարանների քարոզ ու դրա կողքին շատ քիչ էր խոսվում պատճառների, կամ հերոսական պաշտպանությունների մասին։
Ես կարծում եմ, որ նման քարոզը ստիպեց մեկ ամբողջ սերնդի թուրքական ամեն ինչն ընկալել որպես անհաղթահարելի, հանգեցրեց վախի։ Ես հուսով եմ, որ վերջապես համարձակ պատմաբաններ կգտնվեն, ովքեր հնարավորինս անկողմնակալ կխոսեն մեր այն սխալների մասին, որոնք հանգեցրին ամբողջ ժողովրդի ու նրա պատմական տարածքի մեծ մասի կորստին։
Զոհրապ Եգանյան. Ֆեյսբուք