Զվարթնոցի թռիչքուղում հերթը «Pegasus»-ինն է
Տնտեսական առաջընթացը խթանելու համար հարկավոր է մի շարք ոլորտներում ավելացնել մրցակցությունը:
Այս դեպքում խոսքը գնում է օդային տրանսպորտի մասին: Վերջին ժամանակներում նկատվում է ինքնաթիռի տոմսի գնանկում մի շարք ուղություններով: Պատճառը՝ մի շարք երկրներից ներգրավվող ավիաընկերություններն են:
Սպասվում է, որ այս տարվա հունիսի 1-ից՝ շաբաթական 3 անգամ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան թռիչքներ կիրականացնի Pegasus բյուջետային ավիաընկերությունը: Պետք է նշել, որ ընկերությունը իրականացնում է թռիչքներ դեպի եվրոպական գրեթե բոլոր երկրներ և համարվում է տարածաշրջանի ամենաակտիվ լոուքոսթերներից մեկը:
Մանե Զաքարյան. Ֆեյսբուք: