Սառեցված գույքը կռեալիզացվի
Պետությունը փորձում է առավելագույնս օգտագործել իր մոտ առկա ռեսուրսները: Գործադիր մարմինը իր հերթական նիստի ընթացքում որոշել է պետական սեփականություն հանդիսացող, տարիներ շարունակ չօգտագործվող, ոչ բարվոք վիճակում գտնվող ՀՀ 6 մարզերի 25 միավոր անշարժ գույքը օտարել: Գործընթացը տեղի կունենա մրցույցի միջոցով:
Ընդանուր առմամբ գույքի վաճառքային արժեքը կազմում է
344 132 389.38 դրամ, ներառյալ օտարվող գույքի համար հատկացված հողամասերի կադաստրային արժեքները` 167 258 365.38 ՀՀ դրամ:
Վերջինի վաճառքի գումարի 30 տոկոսն ուղղվում է համապատասխան համայնքների բյուջե: Փաստացի՝ վաճառքի դեպքում պետական գանձարան կարող է մուտքագրվել 291070182 դրամ:
Կարինե Առաքելյան. Ֆեյսբուք: