Սպասարկման «double» տեմպ՝ մաքսակետերում
Պետությունը առավելագույնս բարելավում է մաքսակետերի աշխատանքը Հայաստանում: Ներկայումս՝ սահմանը հատող քաղաքացուն, զբոսաշրջիկին կամ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողին կարճ ժամանակում մատուցվում է բարձրորակ սպասարկում:
Կատարված բարեփոխումների արդյունքում նվազագույնի է հասցվել մաքսավորի շփումը քաղաքացու և գործարարի հետ: Ժամանակակից սարքավորումներով վերազինված մաքսակետում տարանցման էլեկտրոնային հայտարարագրի կիրառման արդյունքում ևս կրճատվել է ընթացակարգի տևողությունը:
Ներկայումս ֆիզիկական անձանց սահմանահատման գործընթացը տևում է 3-5 րոպե՝ 10-15 րոպեի փոխարեն: Ինչ վերաբերում է բեռնատարի զննմանը, ապա նախկին 20-25 րոպեի փոխարեն ներկայումս գործընթացը իր ավարտին է հասցվում 10-12 րոպեի ընթացքում:
Մանե Զաքարյան. Ֆեյսբուք: