Օգնեք «փոքրիկ» Նիկոլին քաղաքապետ դառնալու հարցում
Արևմտյան երկրներում վաղուց ընդունված երևույթ է նախընտրական հանգանակությունը: Տարբեր քաղաքական ուժերի համակիրները որոշակի գումարներ են հանգանակում քարոզչական գործընթացը կազմակերպելու համար:
Այս մշակույթը ժամանակի հետ, կարծես թե, ներխուժում է նաև Հայաստան: Այնուամենայնիվ, որոշակի անպատասխան հարցեր են մնում: ՀՀԿ-ի կազմակերպած «իդեալական, ազնիվ, արդար» ընտրությունների արդյունքների հետ համաձայնված ԵԼՔ-ն ու յուր քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, այնպիսի հուզիչ ձևով են ներկայացնում, թե իբր հանրային հանգանակությունների հաշվին են իրականացնում քարոզարշավը, որ քիչ է մնում հալվենք:
Ախր այ խելոքներ, մի փոքր դատողություն ունեցող մարդը տեսնում է, թե ինչ ծախսեր եք անում, հասկանում է, թե ինչու եք երբեմն սիրելի իշխանությունների ջրաղացին ջուր լցնում:
Ձեր հանգանակությունների գումարով նույնսիկ Նիկոլի մեքենայի ամորտիզացիոն ծախսերը չեք կարող հոգալ: