ԱՄՆ ոչ մի նախագահ չի ճանաչի Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ ԱՄՆ ոչ մի հախագահ երբեք չի ճանաչի Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի հետ: Վաշինգտոնը ի վիճակի չէ պահպանել գլոբալ իշճանության կարգավիճակը, առանց Ուկրաինայի հարրցում հստակ դիրքորոշման: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
«Կարծում եմ, երբեք, ոչ մի ԱՄՆ նախագահ չի ճանաչի Ղրիմի անօրինական միացումը Ռուսաստանին, այդ թվում ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը»,- ասել է նա:
Նա նշել է նաև, որ երկար ժամանակ է, որ ամերիկյան 2 կուսակցությունները` դեմոկրատներն ու հանրապետականները, աջակցում են Ուկրաինային:
«Կասկած չկա, որ գլոբալ առաջնորդի դերը, որը ստանձնել է ԱՄՆ-ն, չի կարող պահպանվել, առանց Ուկրաինայի հարցում հստակ դիրքորոշում ունենալու»,- ասել է Պորոշենկոն: