Իրանցի գործարարները ցանկանում են պայմանագիր կնքել հայ ֆերմերների հետ
Օրերս Հայաստան էին ժամանել ջերմոցաշինությամբ և տոմատի մածուկի արտադրությամբ զբաղվող իրանական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարներ: Վերջիններս հետաքրքրված են հայկական գյուղատնտեսությամբ:
Ավելի կոնկրետ՝ իրանցի գործարարները ցանկություն են հայտնել Հայաստանում հիմնել լոլիկի վերամշակման գործարան` արտադրանքը Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանելու նպատակով:
Իրանցի գործարարները նախատեսում են պայմանագիր կնքել հայ ֆերմերների հետ լոլիկի արտադրության կազմակերպման համար և Հայաստանում հիմնել տոմատի մածուկի արտադրություն:
Տնտեսական անցուդարձ. Ֆեյսբուք: