Գեղարքունիքը՝ այլընտրանքային էներգիայի մայրաքաղաք
«ACCESS-power» կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կենտրոնական Ասիայում և Անդրկովկասում ամենաուժեղ քամիները գրանցվում են Գեղարքունիքի մարզում: Այս հանգամանքը մեծապես հաշվի է առնվել այլընտրանքային էներգիայի արտադրության ներդրումային ծրագիրը Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի թվով 7 համայնքներից սկսելու համար:
Նշենք, որ Գեղարքունիքի մարզում քամու միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը կիրականացվի Գեղարքունիքի մարզի թվով 5 համայնքների վարչական տարածքում: Այն կընթանա երեք փուլով:
Առաջին փուլում կկառուցվի 80 մեգավատ, երկրորդ փուլում՝ 70, երրորդ փուլում 85 մեգավատ հզորության երեք կայան, որոնց ընդհանուր հզորությունը կկազմի 235 մեգավատ: Նախատեսվում է, որ առաջին հողմակայանը հոսանք կարտադրի 2019 թվականի կեսից, իսկ երկրորդ փուլը կմեկնարկի 2020 թվականի սկզբներից:
Տնտեսական անկյուն. Ֆեյսբուք