«Խոստումը» հասանելի կլինի հայերեն կրկնօրինակմամբ
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակումը:
Ֆիլմը հնարավոր կլինի դիտել հայ սիրված դերասանների ձայներով: Կրկնօրինակմանը մասնակցել են Խորեն Լևոնյանը, Բաբկեն Չոբանյանը, Արմեն Մարգարյանը, Սամվել Թոփալյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Սիրանուշ Լազյանը, Կարինե Ջանջուղազյանը և այլք:
«Խոստում»-ի հայաստանյան պրեմիերան նախատեսված է ապրիլի 27-ին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Խոստումը» ֆիլմի հայերեն թրեյլերն արդեն համացանցում է: