Ապրիլը՝ Ցեղասպանության ճանաչման ամիս. Կալիֆորնիայի նահանգային սենատը նոր բանաձև է ընդունել
ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային սենատն օրերս բանաձև է ընդունել, որով ապրիլը հռչակվում է Հայոց ցեղասպանության ճանաչման, անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման ամիս, ինչպես նաև Միացյալ Նահանգների կառավարությանն ուղղված՝ Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու պահանջի ամիս:
«Asbarez»-ը հայտնում է, որ ընդունված բանաձևով Կալիֆորնիայի նահանգային սենատը Թուրքիայի իշխանություններից պահանջում է վերադարձնել բոլոր պատմական եկեղեցիներն ու եկեղեցական անշարժ գույքը:
Սենատոր Էնթոնի Պորտանտինոն կարևորել է ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ ճանաչելու անհրաժեշտությունը, իսկ իր ելույթում Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններից հայալեզու որոշ մեջբերումներ է արել:
Ի լրումն բանաձևի ընդունման՝ Սենատում ցուցադրվել է ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմը: